Երկու հայ Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել

09:20   1 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես նշվում է նահանգապետի կայքում՝ Գլենդելից 46-ամյա Արմենուհի Հաշվանյանը եւ Լոս Անջելեսից 43-ամյա Մայքլ Ամերյանը նշանակվել են Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավորներ: 

Հաշվանյանը 2005 թվականից Լոս Անջելեսի շրջանում շրջանային դատախազի տեղակալ է եղել: Ամերյանը 2003-ից Լոս Անջելեսի դատախազությունում զբաղեցրել է քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնը:



© artsakhpress.am