Սերգեյ Շահվերդյանը հանդիպել է արցախյան նկարիչների ու քանդակագործների հետ

14:50   1 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից հայտնում են, որ Սերգեյ Շահվերդյանը նախ խոսեց իրեն հայտնի խնդիրների ու անելիքների շուրջ, մասնավորապես նշելով, որ մեր արվեստագետներն ու նրանց գործերը կարիք ունեն մեր հասարակությունում և երկրից դուրս ներկայացված լինելու և որ նախարարությունը պատրաստ է աջակցել:

Այնուհետ ծավալվեց քննարկում, որի ընթացքում արվեստագետները հնարավորություն ունեցան կիսել իրենց մտահոգությունները, հանդես գալ առաջարկներով:

Նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանի կարծիքով՝ արվեստագետներին անհրաժեշտ է միասնություն ու առավել ակտիվ գործունեություն: Նա կարևորեց ցուցահանդեսների հաճախակի կազմակերպումը երկրում ու երկրից դուրս:

Ըստ Լավրենտ Ղալայանի՝ այսօրվա քաղաքաշինության մեջ պակացում է ճարատարապետի, քանդակագործի ու նկարչի խորհրդատվությունն ու մասնակցությունը:

Արվեստագետները պետք է ունենան արհեստանոցներ, որտեղ կարող են ազատ ստեղծագործել ու աշխաատել. սա էլ Առնոլդ Մելիքսեթյանի դիտարկումն էր:

Երիտասարդ նկարիչ Դավիթ Սարգսյանն առաջարկեց երկրից դուրս ցուցահանդեսներ կազմակերպել Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ: Նրա խոսքով՝ արվեստագետների կապը հասարակության հետ ավելի ամուր պետք է լինի: Մտահոգիչ է նաև արժեք չներկայացնող քանդակների տեղադրումը հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու:

Յուրի Հովհաննիասյանի կարծիքով՝ գեղարվեստական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացել: Խորհուրդը կօգնի ազատվել կամայականություններից, որոնք արժեզրկում են մեր մշակույթը և կկանոնակարգի ոլորտը:

Հանդիպման վերջում նախարար Սերգեյ Շահվերդյանը հավաստիացրեց, որ բոլոր կարծիքներն ու առաջարկները կքննարկվեն, առավել կառուցողական ու իրատեսական առաջարկները կյանքի կկոչվեն՝ իհարկե արվեստագետների աջակցությամբ:




© artsakhpress.am