Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել Ղազախստանում ՀՀ դեսպանությունում

16:22   1 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընդունելության ընթացքում դեսպան Արա Սահակյանը, ելույթ ունենալով ներկաների առջև, արժևորեց շարժման պատմական նշանակությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդի վերարծարծման, արցախահայության իրավունքների պաշտպանության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար շարունակական պայքարում: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Արա Սահակյանն ընդգծեց, որ շնորհիվ շարժման ոչ միայն ազատագրվեց Արցախը, այլ նաև երկարատև ընդհատումից հետո ամուր երաշխիքներ ապահովվեցին նրա անվտանգ զարգացման համար:

Ընդունելության ավարտին ցուցադրվեցին Արցախյան ազատամարտի կարևոր փուլերը լուսաբանող տեսանյութեր: 



© artsakhpress.am