Հայրս հայ է, բայց հայկական մշակույթին ծանոթ չեմ. Եվգենյա Մեդվեդևա

21:35   1 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սկսեմ նրանից, որ ոչ մեկ չի փոխել իր արյունը: Հայրս հայ է, բայց հայկական մշակույթին ծանոթ չեմ: Չեմ սահել հայ կոմպոզիտորների երաժշտության ներքո: Հայկական խոհանոցը ինձ ևս ծանոթ չէ, դրա համար էլ ես ավելի շատ ինձ ռուս եմ համարում»,-Մեդվեդևայի խոսքերը մեջբերում է Rsport-ը:

Եվգենյա Մեդվեդևան 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր է, 2016, 2017 թվականների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 2017 թվականի աշխարհի թիմային առաջնության փոխչեմպիոն:



© artsakhpress.am