Նազարբաևը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

12:40   3 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ղազախստանի նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, նա անձամբ իր, ինչպես նաև Ղազախստանի ժողովրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ ընտրված Արմեն  Սարգսյանին:


«Համոզված եմ, որ ձեր  մասնագիտական հմտություններն ու կյանքի փորձը թույլ կտան բարեկամ Հայաստանին  հասնել նոր հաջողությունների՝ դինամիկ զարգացման ճանապարհին»,-նշել է նա:

Նազարբաևը հույս է հայտնել, որ Սարգսյանի աջակցությամբ Երևանի ու Աստանայի հարաբերությունները կզարգանան՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

«Մաղթում եմ Ձեզ առողջություն ու հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի ողջ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»,-նշել է նա:



© artsakhpress.am