Ստեփանակերտում բացված «Գրքի բանկ-նվիրատվություն» ծրագրով հավաքագրվել է շուրջ 1500 գիրք

13:20   3 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի երիտասարդական միության վարիչ մարմնի անդամ Տաթև Աղաջանյանն ասել է, որ ծրագրի  շրջանակներում հավաքագրվել է գեղարվեստական, գիտական, մանկական և նոր հրատարակված   շուրջ 1500 գիրք:

«Հավաքագրված ողջ գրքերն այսօր մենք հանձնում ենք Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքի գրադարանին: Այս ծրագիրը շարունակական է լինելու: Մենք փորձելու ենք օգնել Արցախի այն համայնքներին, որտեղ գրքերի կարիք կա»,-նշել է Տ. Աղաջանյանը:



© artsakhpress.am