Հռոմի պապը Վատիկանում կբացի Գրիգոր Նարեկացու արձանը

20:27   3 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արարողությանը, որը ծրագրված է 2018 թվականի ապրիլի 5-ին, կմասնակցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է The Armenian Weekly-ն։

Արարողության մանրամասները քննարկելու համար Վատիկան են ուղևորվել Ամերիկայի Արևելյան Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ Ս. Արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը։

Նարեկացին սրբադասված է ոչ միայն հայ առաքելական, այլև կաթոլիկ եկեղեցու կողմից։



© artsakhpress.am