«Արսենալ»-ը կրկին պարտվեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին

20:30   4 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեկնարկային րոպեներին «զինագործները» տիրել էին նախաձեռնությանը, սակայն առաջին իսկ գրոհի ժամանակ «Բրայթոն»-ի ֆուտբոլիստները գրավեցին «Արսենալ»-ի դարպասը: Աչքի ընկավ Քրիս Դանկը: «Բրայթոն»-ի ֆուտբոլիստները շարունակեցիին զարգացնել հաջողությունը և 26-րդ րոպեին խփեցին նաև երկրորդ գոլը: Գոլի հեղինակ դարձավ Մարեյը: Խաղավարտին «զինագործներին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը խփեց իր անդրանիկ գոլը լոնդոնյան ակումբի կազմում՝ հաշիվը դարձնելով 2:1: Երկրորդ կեսում թիմերից ոչ մեկ չօգտագործեց իր հնարավորությունն և հանդիպումն ի վերջո ավարտվեց 2:1 հաշվով հօգուտ «Բրայթոն»-ի: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին:

Այս պարտությունից հետո «Արսենալ»-ը մնաց նույն 45 միավորով, նույն 6-րդ հորիզոնականում:

«Արսենալ»-ն հաջորդ հանդիպումը կանցկանցի մարտի 8-ին: Եվրոպայի լիգայի շրջանակներում «զինագործները» կխաղան «Միլան»-ի հետ:

 



© artsakhpress.am