Պատանի և երիտասարդ ձյուդոիստները միջազգային մրցաշարերի կմասնակցեն

13:58   5 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հավաքականների համար այս հավաքը նախապատրաստական է. պատանիները կմասնակցեն մարտի 31-ից ապրիլի 1-ը Ռուսաստանի Դաշնության Տուլա քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի մրցաշարին, որը վարկանիշային է Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի համար:

Երիտասարդներն էլ կմասնակցեն այս տարվա իրենց առաջին միջազգային մրցաշարին՝ Եվրոպայի գավաթի խաղարկությանը Իտալիայի Լիգնանո քաղաքում:

Ուսումնամարզական հավաքը սկսվել է կարգապահական հարցերի, նպատակային մարզումների և գալիք մրցումներին հաջող մասնակցության քննարկմամբ:



© artsakhpress.am