Շուշիի «Նարեկացի» կենտրոնում կկայանա խեցեգործ իրերի ցուցահանդես

15:31   5 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանն՝ ավելացնելով, որ ցուցահանդեսին ներկայացվելու են խեցեգործ Ժասմեն-Տեր Հովհաննիսյանի աշխատանքները: Նրա խոսքով՝ ցուցահանդեսն Արցախում անց է կացվելու առաջին անգամ:

«Ժասմեն Տեր-Հովհաննիսյանն աշխատում է կավով: Նրա պատրաստած կավե արձանիկները կրում են պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների ավանդական տարազները: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի 15 երկրներում։ Ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Լոնդոնում, ԱՄՆ-ի Հյուսթն քաղաքում և նախկին ԽՍՀՄ-ի քաղաքներում»,- ասել է Մ. Անդրեասյանը։

Նշենք, որ Ժասմեն Տեր-Հովհաննիսյանը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի նկարիչ-խեցեգործի բաժինը։

Հիշեցնենք, որ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:



© artsakhpress.am