«Խամաճիկների թատրոնի» մարտի 9-ի ներկայացման հասույթը կուղղվի Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգմանը

15:58   5 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ծրագրով ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերախմբերն ու երաժշտախմբերը մեկ ներկայացման կամ մեկ համերգի ամբողջ հասույթը կուղղեն Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգմանը։

Մարտի 9-ին, ժամը 17:00-ին Խամաճիկների պետական թատրոնը կներկայացնի Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները»։  Տոմսի գինը 1000 դրամ է:

Բեմադրությունը` Հրանուշ Չիչակյանի

Բեմանկարիչ՝ Հակոբ Հակոբյան

Երաժշտության և երգերի տեքստի հեղինակ՝ Էվա Ոսկանյան

Թատրոնի գլխավոր ռեժիսոր` ՀՀ վաստակավոր Արտիստ` Աննա Էլբակյան

Տնօրեն՝ Ռուբեն Աբրահամյան:



© artsakhpress.am