Նավթի համաշխարհային գներն աճել են

21:54   5 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է panorama.am-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,36%-ով՝  կազմելով  61,47  դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսներն էլ աճել են 0,37%-ով՝ հասնելով բարելի համար 64,61  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:



© artsakhpress.am