Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

20:33   5 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է մայոր Ջորջին և մաղթել հաջողություններ ստանձնած պաշտոնում: Վիգեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության այն ուղղությունները, որոնք հատկապես կարևորվում են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք են` զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդումը, բարեվարքությունը, ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությունը, պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև կանոնավոր ռազմաքաղաքական և երկկողմ համագործակցության խորհրդակցությունների անցկացումը և այլն:

Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է պաշտպանության բնագավառում համագործակցությունը շարունակելու` բրիտանական կողմի պատրաստակամությունը և նշել, որ նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը` հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգին Հայաստանի Հանրապետության անցումը և այդ ուղղությամբ Միացյալ Թագավորության մեծ փորձը:



© artsakhpress.am