Օլիմպիադայի մասնակիցների մոտ բնագիտական առարկաներից դեռևս պասիվություն կա. ԿԳՍ փոխնախարար

15:25   6 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ԱՀ  կրթության, գիտության    և   սպորտի  փոխնախարար   Միքայել  Համբարձումյանն   ասել  է, որ   անցյալ   տարվա    417  աշակերտի   փոխարեն, այս  տարի    հայտերով  ներկայացված   են     422  հոգի:

Խոսելով օլիմպիադայի  մասնակիցների  ակտիվության  մասին՝    փոխնախարարը   նաև    ասել  է, որ,     անցած   տարվա  համեմատ,  այս  տարի   էական    փոփոխություններ  չի   նկատվում:

«Վերջին   2  տարիներին    մաթեմատիկա  առարկային  ընդգրկել  ենք    5-րդ,  6-րդ  և   7-րդ  դասարանցիներին  ևս. դա  է     պատճառը, որ  այդ   առարկայից  մասնակիցների  թիվն  ավելացել   է»,-նշել  է  Մ. Համբարձումյանը և  տեղեկացրել, որ հանրապետական     օլիմպիադայի  փուլում   ընդգրկված   15   առարկաներից   7-ի  (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա,  կենսաբանություն,  հայոց  եկեղեցու   պատմություն,  հայոց  լեզու   և   հայոց  պատմություն)    մրցույթներն  արդեն   ավարտվել  են:

Խոսելով   բնագիտական առարկաների  մասին՝   Մ. Համբարձումյանն  ավելացրել  է, որ  այստեղ  դեռևս պասիվություն  է    նկատվում:

Մեր  զրուցակցի  խոսքով՝  բնագիտական    առարկաներին շրջանային  (քաղաքային)  փուլին  մասնակցել  է  1180  աշակերտ:

«Քիմիա  առարկայից  այս  տարի  հանրապետական  փուլ  է  անցել  3  հոգի,  մաթեմատիկայից՝  45, կենսաբանությունից՝ 8, ֆիզիկայից ՝  21, աշխարհագրությունից՝ 27-ը:Ողջունելին այն  է, որ ինֆորմատիկա  առարկայից   անցած  տարվա  4   աշակերտի  դիմաց, այս  տարի  մասնակցել  է  13-ը. նշանակում  է՝   այս  առարկայի   նկատմամբ    մեծ  հետաքրքրություն  կա»,-մանրամասնել  է   փոխնախարարը:

Իսկ  օլիմպիադայում   ընդգրկված   հարցերի   դժվարության  մասին  խոսելիս՝ Մ.  Համբարձումյանը  նշել է, որ  բացի    դպրոցական  ծրագրերից, հարցաշարերում   ընդգրկված  են  այլ  հարցեր  ևս, որը   օլիմպիադաների    համար   շատ  բնական է:

«Եթե  գնահատման  հարցում  դժգոհություններ  և   բողոքներ են  լինում,  ստուգողների  կողմից  դրանք   վերանայվում   են»,-հավելել   է  Մ.  Համբարձումյանը: 



© artsakhpress.am