Կիպրահայերին օժանդակություն ցուցաբերելը Կիպրոսի կառավարության առաջնահերթությունների թվում է. CNA

19:40   6 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է cna.org-ը, այդ մասին Կիպրոսում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի ԵՄ հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիոսը: Վերջինս ընդգծել է, որ կիպրական իշխանությունները ձեռնարկում են բոլոր քայլերը՝ աջակցելու լուծել այն խնդիրները, որոնց բախվում են կիպրահայերը:

Ըստ աղբյուրի, հանդիպման վերահաստատվել է Կիպրոսի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական կապերը և բարձր մակարդակի երկկողմ քաղաքական հարաբերությունները:



© artsakhpress.am