Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար

19:44   6 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (փակ է բեռնատար ավտոմեքենաների համար):

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:
«Մեղրիի սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված  140 ավտոմեքենա:



© artsakhpress.am