Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

20:09   6 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես փոխանցում է «Սինհուա» գործակալությունը, Սի Ցզինպինը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը և նշել է, որ չինական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:

Սի Ցզինպինն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ միասին ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: 



© artsakhpress.am