Կյանքից հեռացել է Արցախի վաստակավոր բժիշկ Էդիկ Ղուկասյանը

20:25   6 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էդիկ Իշխանի Ղուկասյանը ծնվել է 1934թ. ապրիլի 24-ին, Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղում: Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:

1988-94թթ. ռազմաճակատում, ռազմական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում կազմակերպել և մասնակցել է վիրավոր ազատամարտիկների բուժօգնության աշխատանքներին:

Նրա ներդրումը մեծ է Արցախի առողջապահության զարգացման բնագավառում: Էդ. Ղուկասյանի բազմաթիվ գիտական աշխատությունները վերաբերում են ընդհանուր վիրաբուժական և ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդներին:

1990թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է Պատվո շքանշանով, ԽՍՀՄ «Առողջապահության գերազանցիկ», Պիրոգովի անվան և «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով:



© artsakhpress.am