Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կուտակվել է 140 ավտոմեքենա

21:33   6 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դժվարանցանելի են Քարվաճառ- Սոթք ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (փակ է բեռնատար ավտոմեքենաների համար):

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված  140 ավտոմեքենա:



© artsakhpress.am