Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

10:23   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարեն Կարապետյանը  Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



© artsakhpress.am