Կասեցվել է Հայաստանից ուղարկված 250 կգ ելակի մուտքը Ռուսաստան

10:28   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ֆորպոստի» տեղեկություններով՝ հատապտուղը կարանտինային ստուգումը չի անցել դրանցում հայտնաբերված միջատների պատճառով:

Անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ելակի հետ միասին ներմուծող երկիրը Պետերբուրգ է ուղարկել նաեւ ծաղկային տրիպս, որը բույսերի վտանգավոր վնասատու է:

«Ռոսսելխոզնադզորի» մասնագետները որոշել են բեռը Հայաստան վերադարձնել:



© artsakhpress.am