Սիմոնյանն աշխատանքի է վերցրել Մխիթարյանի նախկին մարզչին. Մոուրինյոն՝ Russia Today-ում

11:15   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր հաղորդավարը կլինի Մոուրինյոն»,- թվիթերյան իր էջում հայտարարել է Սիմոնյանը:

Հեռուստաալիքի պաշտոնական կայքում նշվում է, որ մարզիչ Ժոզե Մոուրինյոն Russia Today-ի հեռուստադիտողների հետ կկիսվի իր մասնագիտական կարծիքով, ֆուտբոլի մասին գիտելիքներով և փորձով՝ 2018 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ:

Ժոզե Մոուրինյոն՝ ՖԻՖԱ-ի «Տարվա մարզչի» տիտղոսակիրը, ղեկավարել է աշխարհի առաջատար ֆուտբոլային ակումբներն իսպանական «Լա լիգայում» («Ռեալ Մադրիդ»), անգլիական «Պրեմիեր լիգայում» («Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ»), իտալական «Սերիա A»-ում («Ինտեր») և պորտուգալական «Պրեմյեր լիգայում» («Պորտու»):

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը մտել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ:



© artsakhpress.am