Ինդոնզիայում դիվանագիտական առաքելությունն ավարտող Աննա Աղաջանյանը հանդիպել է ԱԳ նախարարի հետ

12:27   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարևորելով Ջակարտայում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ նախարար Մարսուդին բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպանի գործունեությունը, ինչպես նաև գոհունակություն հայտնեց տարբեր ուղղություններով հայ-ինդոնեզական համագործակցության զարգացման կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Աննա Աղաջանյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, շեշտեց ԻՀ իշխանությունների և հատկապես ԱԳՆ կողմից ՀՀ դեսպանությանը մշտապես ցուցաբերած աջակցությունը։

Զրուցակիցները նաև կարծիքներ փոխանակեցին երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների և զարգացումների շուրջ։



© artsakhpress.am