Աստղագետները պատմել են մարտ ամսին սպասվող մագնիսական փոթորիկների մասին

16:35   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Մարտի 18-ին սպասվող մագնիսական փոթորիկը այս տարվա սկզբից արդեն երրորդը կլինի: Մինչ այդ թույլ մագնիսական փոթորիկ էր գրանցվել փետրվարի 19-ին, իսկ նախորդը՝ հունվարի 15-ին, հսյտնում են Արեւի ռենտգենային աստղագիտություն լաբորատորիայում, հայտնում է news.am-ը:

Աստղագետները նշում են, որ մագնիսական փոթորիկները, որոնք 5 միավորանոց սանդղակով դասակարգվում են որպես 1-ին մակարդակի իրադարձություն, էներգետիկ համակարգերում են կարող են թույլ տատանումների հանգեցնել, ինչպես նաեւ ոչ մեծ ազդեցություն ունենալ տիեզերանավերի կառավարման համակարգերի վրա:



© artsakhpress.am