Մսի շուկայում արձանագրված գնաճը պայմանավորված է արտահանմամբ. նախարարի պարզաբանումը

16:51   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդման՝ այս մասին այսօր՝ մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ հավաստիացնելով, որ պետությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար:

Մասնավորապես, ըստ նախարարի, ֆերմերներին պետական աջակցություն է տրվելու խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացման համար: Կան նաև հայտեր՝ տոհմային անասուններ ներկրելու. դրանք   կնպաստեն  ոչ  միայն  տեղական անասնագլխաքանակի ավելացմանը, այլև  մսի  մթերատվության  բարձրացմանը:



© artsakhpress.am