Բանջարաբուծությամբ զբաղվողներները կշարունակեն պետական աջակցություն ստանալ

17:05   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթկցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր մեկ հեկտարի դիմաց հողօգտագործողներին կտրամադրվի 200 հազար դրամ պետական անհատույց աջակցություն:

Նախարարը նշել է նաև, որ միայն կարտոֆիլի դեպքում, հաշվի առնելով մշակման հետ կապված ծախսերի ավելի նվազ չափը, մեկ հեկտարի դիմաց կտրվի 150 հազար դրամ:



© artsakhpress.am