Կոմբայնների և տրակտորների նոր խմբաքանակ է ներկրվելու

17:17   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ ընդգծելով, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեզոնին գյուղտեխնիկայի հետ կապված առաջացող խնդիրները պայամանավորված են լինում հիմնականում աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման հետ:

«Շարունակելու ենք նոր գյուղտեխնիկայի ձեռքբերման և դրանք ֆերմերներին լիզինգային եղանակով պետական աջակցության տրամադրման ծրագիրը: 2017 թվականին Արցախ է ներկրվել գերմանական արտադրության ևս 10 տրակտոր: Այս տարի կոմբայների և տրակտորների նոր խմբաքանակ է ներկրվելու: Ծրագրի հետ կապված ակտիվ քննարկումներ ենք իրականացնում բանկային համակարգի հետ և հույս ունենք, որ արդյունավետ համագործակցության ուղիներ կգտնենք»,- ավելացրել է նախարարը:



© artsakhpress.am