Կարեւոր փոփոխություն շենգենյան վիզայի համար դիմումների ներկայացման ընթացակարգում

17:39   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս քայլը միտված է  դիմումների սպասելաժամանակի կրճատմանը: Ներկայում դեսպանության առցանց գրանցման համակարգում Շենգենյան վիզայի համար 2018թ. ապրիլից սկսած այլեւս պայմանավորվածություն ամրագրելու հնարավորություն չկա:

Յուրաքանչյուր դիմումի մուտքագրման համար «ՎիզաՄետրիկը» գանձում է 20 եվրոյին համարժեք սպասարկման վճար՝ հայկական դրամով: Այսուհետ դեսպանությունը կշարունակի վիզայի դիմումներ ընդունել խիստ սահմանափակ ծավալով: Ազգային վիզաների դիմումների եւ այլ հյուպատոսական հարցերի հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Դեսպանությունը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքին, որ դիմումների ընդունման եւ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացները միմյանցից անկախ են: Վիզաների դիմումների վերաբերյալ որոշումները կայացնում են այդ նպատակով Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից Գերմանիայի դեսպանություն գործուղված աշխատակիցները:

«ՎիզաՄետրիկ» ընկերության հղումն այստեղ՝ http://www.visametric.com

(Ուշադրություն. հայերեն տարբերակը հասանելի է „Residence Country: Armenia“ եւ „Visiting Country“ տվյալների ներմուծումից հետո):



© artsakhpress.am