Մեծ ուշադրություն ենք դարձնում Արցախում նռան այգիների ավելացմանը. Ժիրայր Միրզոյան

17:41   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ պետական նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվում, որը շարունակվելու է առաջիկա տարիներին:

«Դա համալիր ծրագիր է, քանի որ նռան արտադրության ծավալների մեծացումը խթանելու է նոր վերամշակող արտադրությունների ստեղծմանը: Այսօր աշխարհում նռան՝ որպես թարմ մրգի, ինչպես նաև դրա վերամշակված վերջնական արտադրանքի, մեծ պահանջարկ կա: Եվ համոզված ենք, որ ծրագիրն արդյունավետ է լինելու, քանի որ մթերման և իրացման խնդիր չի լինելու»,- ավելացրել է Ժ. Միրզոյանը:



© artsakhpress.am