Ժորժ Քեփենեքյանն Երեւանն ավելի գեղեցկացած եւ թարմացած է համարում իր վերջին այցից հետո

20:22   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ Ժորժ Քեփենեքյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված քաղաքի կանաչապատման խնդիրների հետ:

 «Երևանի հետ համագործակցության շրջանակներում հենց սկզբից այստեղ Լիոնի այգի հիմնվեց. նպատակը Երևանը ավելի կանաչապատ դարձնելն էր»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ կանաչապատ տարածքների քչացումը անհանգստացնում է նաեւ Լիոն քաղաքին, որտեղ նույնպես նման խնդիր կա:

«Բնականաբար շատ դժվար է գտնել այն հավասարակշռված մոտեցումը՝ կապված նոր քաղաքի կառուցման և հինը պահելու հետ: Ամեն դեպքում պետք է անընդհատ աշխատել այդ ուղղությամբ»,-նշեց Ժորժ Քեփենեքյանը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ նրան դուր չի եկել Երեւանում, խցանումներն էին:  

 



© artsakhpress.am