Կանանց միջազգային տոնի առթիվ Փարիզում բացվելու է Զաբել Եսայանի անվան ծառուղի

20:50   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Զաբել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Ծառուղու բացման արարողությանը ներկա են գտնվելու նաև Ֆրանկոֆոնիայի և միջազգային համագործակցության հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ և 11-րդ թաղամասների ղեկավարներ Ֆրեդերիկ Կալանդրան և Ֆրանսուա Վոլինը:

Ծառուղին տեղակայված է Մենիլմոնտան պողոտայի սկզբնամասում, որտեղ ավարտվում են Թլեմքեն և Սպինոզա փողոցները և մեկնարկում է Հանրապետության պողոտան:

Զաբել Եսայանը նախկին դարասկզբի անվանի հայ գրող, հրապարակախոս և թարգմանիչ է: Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ։ Հայ գրականության մեջ բարձրացրել է կնոջ դերին առնչվող հարցեր:

 



© artsakhpress.am