Թուրքիան Հունաստանի իշխանություններից պահանջել է թուրքական դրոշը այրողներին կալանավորել

21:35   7 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը լրագրողներին ասել է, որ Թուրքիան «խստորեն դատապարտում է» Թուրքիայում դրոշի այրումը, որը նա անվանել է «ատելության հողի վրա հանցանք», հաղորդում է AP-ն:

«Մենք ակնկալում ենք, որ հունական իշխանությունները կգտնեն մեղավորներին եւ նրանց պատասխանատվության կենթարկեն», - ասել է նա:

Բացի դրանից, Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Հունաստանի նախագահին իր այն հայտարարության համար, որ Հունաստանը չի տիրապետում այն հողերին, որոնց հանդեպ «պատմականորեն իրավունք» ունի, կոչ անելով նրան «հարգել միջազգային իրավունքը եւ մեր սահմանները» եւ հրաժարվել մեկնաբանությունից, որոնք լարվածության ավելացմանը կհանգեցնեն:

Թուրքիան Հունաստանի իշխանություններից պահանջել է թուրքական դրոշը այրողներին կալանավորել


© artsakhpress.am