Եվրախորհրդարանը որոշել է Ադրբեջան եւ Ռուսաստան դիտորդներ չուղարկել

09:14   8 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման պատգամավորական խմբի համանախագահներ Դեւիդ Մաքալիսթերի եւ Լինդա Մաքեւենի հայտարարության մեջ, հաղորդում է DW-ն:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը չի հետեւելու ընտրական գործընթացին, եւ, հետեւաբար, չի մեկնաբանի ոչ գործընթացը, ոչ ընտրությունների արդյունքները:

Սա չի հանձնարարվել Եվրախորհրդարանի որեւէ անդամի, հետեւաբար, եթե որեւէ եվրոպացի պատգամավոր որոշի ընտրություններին հետեւել, նա դա կանի բացառապես սեփական նախաձեռնությամբ եւ ոչ թե Եվրախորհրդարանի անունից:

«Պաշտոնական ռուսական կազմակերպությունների՝ ճանապարհային եւ որոշ միջազգային դիտորդների տեղավորման ծախսերը հոգալու առաջարկը հակասում է դիտորդական հիմնարար էթիկային», - ընդգծել են պատգամավորները:

Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը կներկայացվի ԵՄ եւ Բաքվի հարաբերությունների մասին զեկույցում, որը ամառային արձակուրդներից առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում պետք է ընդունվի:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ 2018 թվականի ապրիլի 11-ին:



© artsakhpress.am