Ռուսաստանը մեծ տերություն Է, որին պետք Է հարգել. Ֆրանսիայի ԱԳ նախարար

13:46   8 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին  մարտի 8-ին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը՝ ելույթ ունենալով CNews հեռուստաալիքի եթերում:

«Ռուսաստանը մեծ հզորությամբ օժտված մեծ տերություն Է, որին պետք Է հարգել, բայց միաժամանակ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն անհանգստացնում Է մեզ»,- ասել Է նա:

Ինչպես նշել Է ԱԳ նախարարը, Ռուսաստանի արտաքին քաղաքական գործողությունների կապակցությամբ Ֆրանսիայի անհանգստությունը վերաբերում Է նախեւառաջ ուկրաինական եւ սիրիական ուղղություններին: «Դա վերաբերում Է ինչպես Ուկրաինային, այնպես Էլ այն բանին, որ ՌԴ-ն, մեր տեսակետից, պատասխանատվություն չի ստանձնում Սիրիայի հարցում: Մենք Ռուսաստանից ակնկալում ենք, որ նա իր պատասխանատվության բարձրության վրա գտնվի սիրական ճգնաժամի կարգավորման գործում»,- հայտարարել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 



© artsakhpress.am