Մարտի 8-ի առթիվ երիտասարդները Հադրութում վարդեր են նվիրել կանանց ու աղջիկներին

14:37   8 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը նշել է, որ նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում:

Նրա  խոսքով՝ նախաձեռնությունը մեծ խանդավառությամբ է ընդունվել բնակիչների կողմից, և հետագայում ևս իրենք հանդես են գալու նմանօրինակ հաճելի միջոցառումներով: Մեր զրուցակիցը շնորհավորել է նաև կանանց և  աղջիկներին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և կանացի երջանկություն:



© artsakhpress.am