Սերբիան չեղարկում Է այցագրային ռեժիմը Վրաստանի համար

18:39   8 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, ասված Է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Համապատասխան համաձայնագիրը մարտի 7-ին Բելգրադում ստորագրել են Վրաստանի եւ Սերբիայի ԱԳ նախարարներ Միխայիլ Ջանելիձեն եւ Իվիցա Դաչիչը:

«Այսօր մենք պայմանագիր ստորագրեցինք անայցագիր հաղորդակցության վերաբերյալ, իսկ վաղը Սերբիայի կառավարությունը բացառության կարգով կընդունի համապատասխան որոշում, եւ Վրաստանի քաղաքացիները, նախքան խորհրդարանական ընթացակարգերի ավարտվելը, հնարավորություն կունենան առանց այցագրերի ուղեւորվել Սերբիա, ինչպես որ դա ժամանակին Սերբիայի քաղաքացիների համար արեց Վրաստանը»,- հայտարարել Է Դաչիչը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հաղորդել Է Sputnik-ը:



© artsakhpress.am