Միլան-Արսենալ՝ 0-2. Մխիթարյանի փայլուն գոլը փոխեց խաղի ընթացքը

23:57   8 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 2:0:

Մեկնարկային առաջին 10-12 րոպեն խաղն ընթանում էր իտալացիների բացահայտ առավելությամբ, սակայն 15-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը շրջանցեց «Միլանի» ֆուտբոլիստին և գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը՝ փոխելով խաղի ընթացքը:

Առաջին խաղակեսին ավելացված 4-րդ րոպեին Օզիլի կտրող փոխանցումից հետո Աարոն Ռեմսին մնաց «ռոսոներիների» դարպասապահի հետ մեն մենակ, շրջանցեց վերջինիս և գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը: 

Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին:



© artsakhpress.am