Օբաման Netflix-ի հետ բանակցություններ է վարում սեփական շոուի շուրջ

10:40   9 մարտի, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պարբերականի տեղեկություններով՝ Օբաման ընկերության հետ բանակցությունները վարում է կնոջ՝ Միշելի հետ միասին:

Նշվում է, որ Netflix-ը պատրաստ է Օբամային եւ նրա կնոջը վճարել էքսկլյուզիվ շոուի համար, որը հասանելի կլինի ընկերության միայն սթրիմինգային ծառայությունում (ներկայումս աշխարհում մոտ 118 մլն բաժանորդ ունի): Շոուի տեսարանների քանակությունը եւ ձեւաչափը դեռեւս ընտրված չեն:

Հայտնի է, որ Օբաման չի պատրաստվում իր շոուն ԱՄՆ գոծող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական կուրսի քննադատության համար որպես գործիք օգտագործել: Պարբերականը նշել է, որ նախկին նախագահը ցանկանում է իր շոուն նվիրել «ոգեշնչող պատմություններին»:

 



© artsakhpress.am