Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին սկսել և ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: Հուլիսի 5-ին կստորագրվի միանալու մասին արձանագրությունը:
Կրեմլը տեղեկություն չունի Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանավորման մասին։
Բելառուսի պատվիրակությունը վիզա չի ստացել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ նստաշրջանին մասնակցելու համար, որն անցկացվում է Բիրմինգհեմում (Մեծ Բրիտանիա) հուլիսի 2-6-ը։
«Ի պատիվ և աջակցություն Արցախի ուժեղ ու հերոսական ընտանիքների, որոնց օրինակը ոգեշնչող է»:
Բուլղարիայից ռուս դիվանագետների արտաքսման իրավիճակում Ռուսաստանը փոխադարձաբար կպատասխանի բուլղարացի գործընկերներին։
Քրդական ինքնապաշտպանական ուժերը կոչ են անում ՌԴ-ին, ԱՄՆ-ին և միջազգային կոալիցիային «սանձել» Թուրքիային և թույլ չտալ, որ ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիս-արևելքում:
Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելության խումբն իր փոքրիկ, բայց կարևոր լուման է ներդնում մեր հայրենիքի զարգացման և միջազգային ասպարեզում այն ավելի ճանաչելի դարձնելու ուղղությամբ։
ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվել է «Լեռնային Արցախ» ՖԱ նամակը, որում ակումբը, ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն, դիմել էր VBET Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության մասնագետների կողմից 2022թ. հուլիսի 4-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 17 առևտրային օբյեկտներում 55 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (27.06.2022թ.) համեմատ, արձանագրվել է 17 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն։
ԱՄՆ պետքարտուղարի մերձավորարևելյան հարցերով օգնական Բարբարա Լեֆը հեռախոսազրույց է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 4-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
Այսօր Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել է հրդեհի երկու դեպք՝ այրվել է չոր խոտատարածք և աղբ:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանն ադրբեջանցի գործընկեր Ջեհյուն Բայրամովի հետ Թեհրանում մամուլի ասուլիսում հայտնել է, որ երկկողմ բանակցությունների շրջանակում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
Ադրբեջանական բանակին փոխանցված Bayraktar TB2 հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքը օպերատորի սխալի պատճառով խոցել է ադրբեջանական զորքերի դիրքերը, ինչի հետևանքով ոչնչացվել է ադրբեջանական զինուժի մոտ երկու մոտոհրաձգային միավորում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Թուրքիայի ափերի մոտ ռուսական բեռնատար նավի կալանավորման հետ կապված իրավիճակը պարզելու անհրաժեշտության մասին։
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ այսօրվանից՝ հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ը, արգելվում է ցորենի և գարու արտահանումը։
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 4-ին, կազմել է 407.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.43 դրամով:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական երկխոսության բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը:
Այսօր՝ հուլիսի 4-ին, Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը վկայագրեր է հանձնել հիփոթեքային վարկավորման միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակարան ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրի` 44-օրյա պատերազմի հետևանքով մի խումբ զոհված կամ անհայտ բացակայող անձանց ընտանիքների:
Ես առանձնապես սպասելիքներ չունեմ Հայաստան Թուրքիա հերթական...
Արցախում նախատեսվում են սահմանադրական փոփոխություններ։...
ամիս
շաբաթ
օր