Artsakhpress

Տնտեսական

Խոզերի բուծումը պարտադիր կերպով պետք է կազմակերպվի փակ պահվածքով. ոլորտի պատասխանատու

Խոզերի աֆրիկական ժանտախտ և այլ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն սկսել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել խոզերի բուծման կանոնների պահպանման նկատմամբ:

Խոզերի բուծումը պարտադիր կերպով պետք է կազմակերպվի փակ պահվածքով. ոլորտի պատասխանատու

Խոզերի  բուծումը  պարտադիր կերպով  պետք  է  կազմակերպվի փակ պահվածքով. ոլորտի  պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    ասել  է ԱՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը՝  ընգծելով, որ  համաձայն ԱՀ կառավարության 2018 թվականի մայիսի 21-ի «Անասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջները  հաստատելու մասին» որոշման դրույթների,  խոզերի բուծումը պարտադիր կերպով պետք է կազմակերպվի փակ պահվածքով` բացառելով շփումը վայրի և ընտանի կենդանիների  ու  թռչունների հետ:
Ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ խոզերի ինֆեկցիոն հիվանդություններից խուսափելու նպատակով արգելվում է խոզաբույծից և անասնաբույժից  բացի այլ անձանց մուտքն անասնաշենք: Բոլոր հայտնաբերված խախտումների վերաբերյալ կկազմվեն արձանագրություններ և կնշանակվեն համապատասխան վարչական տույժեր:
«Խոզերի մոտ ցանկացած կասկածելի թվացող ախտանիշներ նկատելու դեպքում, անհապաղ անհրաժեշտ է դիմել անասնաբուժական սպասարկման կայաններ»,-նշել  է  Ն.  Մուսայելյանը:
Մեր  զրուցակիցը   նաև   ասել  է, որ  ոլորտին  վերաբերող հարցերով քաղաքացիները հնարավորություն ունեն զանգահարել ԱՀ  գյուղատնտեսության  նախարարության   շուրջօրյա   գործող թեժ գիծ՝  (097) 178-178  հեռախոսահամարով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search