Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայում գանձագողերը հատուկ ամսագիր են թողարկել հայերի ու հույների ոսկիներն առավել դյուրին գտնելու համար

Թուրքիայի գանձագողերն արդեն ունեն իրենց ամսագիրը, որում կիսվում են հայերից ու հույներից մնացած ոսկիների ու թանկարժեք իրերի թաքստոցների տեղանքի մասին մանրակրկիտ տեղեկություններով, դրանք ճիշտ փնտրելու և գտնելու «մեխանիզմներով»:

Թուրքիայում գանձագողերը հատուկ ամսագիր են թողարկել հայերի ու հույների ոսկիներն առավել դյուրին գտնելու համար

Թուրքիայում գանձագողերը հատուկ ամսագիր են թողարկել հայերի ու հույների ոսկիներն առավել դյուրին գտնելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, հայտնում է Tert.am-ը:

Նշվում է, որ 25 լիրա արժողությամբ ամսագիրն արդեն վաճառքի է հանվել առցանց հարթակում: Գնորդներին առաջարկվում է նաև առաքում, իսկ գովազդում նշվում է, որ ամսագիրը պատրաստվել է «այս գործի մեծ սիրահարների կողմից»:

Նման նախագծի անարգել տարածումը խստորեն քննադատել են Թուքիայի հնագետների միությունում: Միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարըն նկատում է, որ ամսագիրը նպաստում է երկրում օրենքով արգելված պեղումների դեպքերի տարածմանը:

«Ցավոք, մեր օրենքներում առկա բացթողումները պատճառ են դառնում երկրի մշակութային ժառանգության ոչնչացման: Ավելի վաղ միություն բացած գանձագողերը հիմա էլ ամսագիր են հրատարակում, մենք իսկապես զարմացած ենք», - ասել է Աթեշօղուլլարըն:

Նշենք, որ Թուրքիայում գանձագողերի գործողությունների պատճառով ամեն տարի ավերման են ենթարկվում բազմաթիվ եկեղեցիներ, պատմական բազմաթիվ հուշարձաններ ու անգամ հին գերեզմանատներ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search