Քիչ առաջ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում ընդունեց 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալ Հայաստանին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը ծանոթ է Մոսկվայի տեսակետին և գիտի՝ ռուսական կողմը պատրաստ է նպաստել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
Հունաստանի հարավային ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ լույս մարտի 29-ի գիշերը տարածաշրջանում 15 թիրախ է ոչնչացվել։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Գազայի հատվածի Ռաֆահ հարավային քաղաքում լայնածավալ ցամաքային գործողության անցկացմանը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպմանը:
«Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վաղ առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ասում է, որ Ռուսաստանն անտեսել է ամերիկյան հետախուզական գործակալությունների հետախուզական տվյալները հնարավոր ահաբեկչության մասին։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։
Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է 394.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով:
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ սպառվել են երկրի 49-րդ Ժողովրդական ժողովի աշխատանքի շրջանակներում նոր կառավարություն կազմելու բոլոր հնարավորությունները։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել Ռուսաստանի հարձակման հնարավորությունը Լեհաստանի, Չեխիայի կամ Բալթյան երկրների վրա, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարվող F-16 կործանիչներն այլ երկրներից արձակվելու դեպքում օրինական թիրախ կդառնան։
Արդեն առաջիկա օրերին Գերմանիան առաջին փուլում Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր բունդեսվերի զինանոցներից։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:
Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի Հայաստանն իմանա, որ պաշտպանում է Հայաստանին հարեւան Ադրբեջանի հետ հարաբերություններում աճող լարվածության եւ իր պատմական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ լարված կապերի ֆոնին։
Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
ամիս
շաբաթ
օր