Հունվարի 24-ը «քաղցր» տոն է` Էսկիմոյի միջազգային օրը(International Eskimo Pie Day): Այս օրը` 1922 թվականին ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը արտոնագրել է էսկիմո պաղպաղակը, հայտնում է Calend.ru.
Այսօր էսկիմոյի միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Էսկիմոն փայտիկի վրա սերուցքային պաղպաղակ է՝ պատված շոկոլադե շերտով։ Ու թեեւ պատմության մեջ այն հիշատակվում է արդեն մի քանի հազար տարի (կարծիք կա, որ արդեն Հին Հռոմում Ներոն կայսրը սիրում էր այդ սառը աղանդերը), սակայն Էսկիմոյի օր է համարվում հենց հունվարի 24-ը։
Ամենատարածված վարկածներից մեկի համաձայն՝ պաղպաղակի այս տեսակի հեղինակը խոհարար-հրուշակագործ Քրիստիան Նելոսնն է, որը եւ մտահղացել է սերուցքային պաղպաղակի բրիկետը պատել շոկոլադե շերտով: Նա այն անվանել է «Eskimo Pie» (էսկիմոսի կարկանդակ): Դա տեղի է ունեցել 1919 թվականին, իսկ 3 տարի հետո նա իր «գյուտն» արտոնագրել է: