Artsakhpress

Մշակույթ

Մատենադարանի մասնագետները կվերականգնեն Մերձավոր Արևելքում վնասված ձեռագրերը

երջին տարիներին Մերձավոր Արևելքի երկրներում վնասված ձեռագրերը կվերականգնվեն Մատենադարանում Հայաստանի մասնագետների օգնությանմբ:

Մատենադարանի մասնագետները կվերականգնեն Մերձավոր Արևելքում վնասված ձեռագրերը

Մատենադարանի մասնագետները կվերականգնեն Մերձավոր Արևելքում վնասված ձեռագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:
«Նախատեսվում է մի նոր խոշոր ծրագիր իրականացնել, որի հիմքերը դրվել են 2018 թվականին: Լիբանանից և Սիրիայից ձեռագրերի 9 վերականգնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ եկան Հայաստան, և Մատենադարանի մասնագետները մեկշաբաթյա դասընթաց կազմակերպեցին՝ որակավորման բարձրացման, գիտելիքների խորացման նպատակով: Ասեմ, որ մեր գործընկերները շատ գոհ էին արդյունքներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար այն համարվեց հաջող ծրագրերից մեկը»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:
Արված աշխատանքի հիման վրա մի ավելի խոշոր ծրագրի հիմքերն են դրվել: Սիրիայում, Իրաքում վերջին տարիներին մշակութային արժեքները մեծապես վնասվել են, բավական տուժել են: Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով, նախատեսվում է, որ Մատենադարանը դառնա տարածաշրջանային կենտրոն նման ձեռագրերի վերականգնման համար:
«Դրանք խումբ առ խումբ կբերվեն Հայաստան, կվերականգնվեն և կվերադարձվեն: Սա, կարծում եմ, կունենա ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական նշանակություն: Ուրախությամբ ուզում եմ ասել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև վերջերս կայացած հանդիպմանը ևս այդ հարցը քննարկվել է: Սպասում ենք ծրագրի վերջնական հաստատմանը»,-ասաց Մատենադարանի տնօրենը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մաղավուզի հանքանյութից ստացված նավթամթերքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Search