Artsakhpress

Ռազմական

Պետությունը մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները. Նախագահ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2018 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2019 թվականի անելիքներին:

Պետությունը մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները. Նախագահ

Պետությունը մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները. Նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2018 թվականին բանակաշինության ոլորտում կատարված
աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2019 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
 
Նախագահ Սահակյանը 2018 թվականի աշխատանքները գնահատել է բավարար, ընդգծելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի եւ ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարեւոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում:
 
Կանգ առնելով 2019 թվականի անելիքների վրա՝ Նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք եւ համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ:
 
«Պետությունն էլ իր հերթին մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները, մեր զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը»,- նշել է Բակո Սահակյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Search