Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի լրագրողին ազատել են

Press-TV իրանական հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմին, որն ավելի վաղ ձերբակալվել Էր ԱՄՆ-ում, ազատ Է արձակվել:

ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի լրագրողին ազատել են

ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի լրագրողին ազատել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հունվարի 24-ին իր կայքում հայտնել Է հեռուստաալիքը՝ հղում անելով Հաշեմիի ընտանիքի անդամներից մեկին: Ազատման հանգամանքներն առայժմ չեն ներկայացվում:
Հաշեմին բերման Էր ենթարկվել անցած շաբաթ Սենտ Լուիսում (Միսուրիի նահանգ), որտեղ նա մասակցում Էր ոստիկանության կամայականություններից աֆրոամերիկացիների պաշտպանության հասարակական շարժման վերաբերյալ վավերագրական ֆիլմի նկարահանումներին: Ինչպես հաղորդվել Էր Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի դատարանի հունվարի 18-ի փաստաթղթում, նա կազատվի այն բանից անմիջապես հետո, երբ կկանգնի երդվյալ ատենակալների առջեւ:
Փաստաթղթում նաեւ հաստատվում Է, որ Հաշեմիին որեւԷ մեղադրանք չի առաջադրվել, նա կալանքի տակ Է վերցվել որպես վկա, որը կարեւոր տեղեկատվություն ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search