Artsakhpress

Տնտեսական

Պետնախարարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված առանձին սոցիալական խմբերի բնակարանային պայմանների բարելավմանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 24-ին անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման և նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ բնակարանների կամ բնակելի տների վերանորոգման կարգով սահմանված աշխատանքների նախապատրաստման ընթացքին։

Պետնախարարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված առանձին սոցիալական խմբերի բնակարանային պայմանների բարելավմանը

Պետնախարարն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված առանձին սոցիալական խմբերի բնակարանային պայմանների բարելավմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ բացման խոսքում Գ․ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ 2018 թ․ դեկտեմբերի 7-ի որոշմամբ կառավարությունը հաստատել է նշված կարգը, որն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ գործողությունը տարածվում է 2019 թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։ Պետնախարի ներկայացմամբ՝ սույն իրավակարգավորման կարիքն առաջացել է՝ առաջին հերթին հիմք ընդունելով գործընթացի թափանցիկության և արդյունավետության կազմակերպման հրատապությունը։ «Ինչ վերաբերում է օրենսդրական կարիքին, ապա մինչ այս ունեինք դեռևս Պաշտպանության պետական կոմիտեի՝ 1993 թ․ դեկտեմբերի 9-ի թվակիր որոշումը։ Այդ որոշումը գործել է այս բոլոր տարիների ընթացքում, այսինքն՝ օրենսդրական բաց չենք ունեցել, ներկայումս ունենք զուտ աշխատանքի կազմակերպման որակի և արագության ապահովման խնդիր»,- ներկաներին պարզաբանել է Գ․ Մարտիրոսյանը։


Աշխատանքային զեկուցումներով հանդես են եկել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, տեղակալ Ռուզաննա Սարգսյանը։ Լիազոր մարմնի աշխատակիցները համառոտ ներկայացրել են նոր կարգով նախատեսված շահառուների խումբը, դրա վերաբերյալ չափորոշիչները և վերջիններիս երաշխավորված իրավունքների իրացման հաջորդական ընթացակարգը։

Կարգի համաձայն բնակարաններ կամ բնակելի տներ տրամադրվում կամ բնակարաններ կամ բնակելի տներ վերանորոգվում են


• ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների,

• ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամների համար:

ԾԱՆՈՒՑՈՒՄ։ Կարգի պարզեցված նկարագրությանը, ինչպես նաև կառավարության ամբողջական որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Գ․ Մարտիրոսյանի առաջարկով՝ նախարար Ավանեսյանը պարզաբանել է, որ Ստեփանակերտի դեպքում քաղաքապետարանում արդեն իսկ գոյություն ունեցող հերթացուցակներում նոր կարգի իմաստով շահառու հանդիսացող ԱՀ պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքները և ԱՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամները կտեղափոխվեն նոր հերթացուցակներ՝ պահպանելով հաշվառման հաջորդականությունը:


Պետնախարարը սեփական խոսքում և զեկուցողներին ուղղված հարցադրումներում հանգամանալից անդրադարձել է բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների կազմման և գործունեության կարգին՝ նշելով, որ քաղաքացիների և շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) միջև կապող օղակ հանդիսացող այդ տեսակ կոլեգիալ մարմնի հիմնական նպատակը գործընթացի հանդեպ հասարակական վստահությունն ապահովելն ու պահպանելն է։ Գ․Մարտիրոսյանը կարևորել է, որ հերթացուցակների կազմման սկզբունքը լինի հստակ՝ ըստ ժամանակագրական հաջորդականության, բնակարանների կամ բնակելի տների՝ առաջնահերթ և արտահերթ ստացման և կարիքի գնահատման սկզբունքների։ Գործընթացի թափանցիկության ապահովման համար պետնախարարը հանձնարարել է որոշակի պարբերականությամբ աշխատանքի սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության պաշտոնական կայքում հրապարակել շրջանների վարչակազմերից (Ստեփանակերտի քաղաքապետարանից) ստացված հերթացուցակները՝ բացառելու համար քաղաքացիների շրջանում անվստահության առաջացումը։

Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ խիստ կարևոր է գործընթացի օպերատիվությունն ապահովելը, ուստի բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների կազմմանը զուգահեռ պետք է տարվեն շրջանի վարչակազմ (Ստեփանակերտի քաղաքապետարան)-քաղաքացի իրազեկման աշխատանքներ, որպեսզի հնարավոր լինի անմիջապես անցնել փաստաթղթերի ընդունման և հայտերի ձևակերպման փուլին։


Ներկաները կարևորել են այն հանգամանքը, որ այս որոշմամբ բնակարանների կամ բնակելի տների գնման, կառուցման և վերանորոգման աշխատանքները պատվիրակվել են շրջանների վարչակազմերին (Ստեփանակերտի քաղաքապետարանին), ինչը կնպաստի ինչպես գործընթացի հանդեպ վստահությանը, այնպես էլ դրա օպերատիվությանն ու առհասարակ շրջանների ինքնակառավարման կարողությունների մեծացմանը։


Խորհրդակցության ավարտին տեղի է ունեցել ակտիվ մտքափոխանակություն և հարց ու պատասխան բարձրացված հարցերի, ի մասնավորի՝ բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովների գործառնության մանրամասների և շահառու քաղաքացիների կարիքի գնահատման միասնական մոտեցումների։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search