Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած միջոց ձեռնարկել Վենեսուելայում բնակվող իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
ԱՄՆ-ում չեն բացառել Վենեսուելա զորք ուղարկելու հնարավորությունը
«Մենք կանենք այն ամենը, ինչ կպահանջվի մեր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պոմպեոն՝ պատասխանեով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նա Վենեսուելա զինվորականներ ուղարելու խնդրանքով դիմի ԱՄՆ նախագահին:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել էր դիվանագիտական կապերն ԱՄՆ-ի հետ: Ամերիկացի դիվանագետներին 72 ժամ էր տրվել երկիրը լքելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ճանաչել է Վենեսուելայում Մադուրոյի քաղաքականության դեմ զանգվածային ցույցերի ֆոնին իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոյի իշխանությունը:
Վենեսուելայում արդեն 4-րդ օրը շարունակվող բողոքի զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը 364-ի է հասել: