Artsakhpress

Հասարակական

Արցախի Իշխանաձոր համայնքում 2018թ.-ին բնակչության մեխանիկական աճը կազմել է ավելի քան 200 մարդ. Արայիկ Հարությունյան

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում 2018թ.-ին հիմնականում պետական միջոցներով կառուցված 52 առանձնատների շնորհիվ բնակավայրի բնակչության մեխանիկական աճը կազմել է ավելի քան 200 մարդ՝ հասնելով 600-ի:

Արցախի Իշխանաձոր համայնքում 2018թ.-ին բնակչության մեխանիկական աճը կազմել է ավելի քան 200 մարդ. Արայիկ Հարությունյան

Արցախի Իշխանաձոր համայնքում 2018թ.-ին բնակչության մեխանիկական աճը կազմել է ավելի քան 200 մարդ. Արայիկ Հարությունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ Իշխանաձորն այսօր ունի մոտ 250 դպրոցական ու նախադպրոցական տարիքի երեխաներ:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ կուսակիցներ

Այս տարվա շրջանային կուսակցական հանդիպումների շարքը որոշել եմ սկսել Քաշաթաղից: Մասնավորապես երեկ՝ հունվարի 24-ին, այցելել եմ շրջանի հարավային թև և Իշխանաձոր համայնքում հանդիպել «Ազատ հայրենիք» կուսակցության ենթաշրջանային ակտիվի հետ։

Կարծում եմ՝ բովանդակային առումով շատ կարևոր քննարկումներ ենք ունեցել կուսակցության առաջիկա ծրագրերի և անելիքների վերաբերյալ։ Ուրախ եմ արձանագրել, որ տեղի կուսակցական կորիզի կողմից նախաձեռնողականության պակաս չկա, իսկ երիտասարդների ներգրավմամբ կուսակցական շարքերի ակտիվ համալրման գործընթացը շարունակվում է։



Այցի ընթացքում առիթ եմ ունեցել տեսակցելու նաև իմ ընտանիքի համար վաղուց հարազատ դարձած սիրիահայ բժիշկ Հայկ Խաչոյի ընտանիքին, ով երեք դստրերի հետ Արցախ է տեղափոխվել 2016 թ.-ին Ղամիշլիից։ Միայնակ մեծացնելով երեք երեխաներին՝ Հայկը պատվով կատարում է բժշկի, քաղաքացու և հոր առաքելությունը: Իսկ մեծ աղջիկը՝ Աննան, որ այս տարի ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան, շարունակելու է հոր գործը։

Առհասարակ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում աշխատելուս տարիներին, հաշվի առնելով Քաշաթաղի շրջանի խնդիրների առանձնահատկությունները, փորձել եմ համաչափ ուշադրության արժանացնել դրանք, և ձեռքբերումներն այսօր ակներև են: Անդրադառնալով դրանցից մեկին՝ նշեմ, որ 2018 թ.-ին հիմնականում պետական միջոցներով Իշխանաձորում կառուցված 52 առանձնատների շնորհիվ բնակավայրի բնակչության մեխանիկական աճը կազմել է ավելի քան 200 մարդ՝ ընդհանուր թվաքանակը հասցնելով 600-ի: Համայնքն այսօր ունի դպրոցական ու նախադպրոցական տարիքի մոտ 250 երեխա։ Կա՞ արդյոք ավելի մեծ արժեք ու նվաճում…



Առաջիկա օրերին հանդես կգամ ավելի ծավալուն անդրադարձով ենթաշրջանի ծրագրերին»։


     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search