Artsakhpress

Քաղաքական

Մենք պայքարելու ենք Արցախի ինքնորոշման և ժողովրդի տնտեսական վիճակը բարելավելու համար. ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 25-ին, ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանին:

Մենք պայքարելու ենք Արցախի ինքնորոշման և ժողովրդի տնտեսական վիճակը բարելավելու համար. ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ

Մենք  պայքարելու  ենք   Արցախի  ինքնորոշման  և    ժողովրդի  տնտեսական  վիճակը   բարելավելու  համար. ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպումից  հետո  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    Հակոբ Տեր-Խաչատուրյանն   ասել  է, որ ՀՅԴ   Ընդհանուր   ժողովի  անցկացումն  Արցախում ինքնին  պատմական  առաքելությանը  նոր  թափ  տալու   հստակ  միտում  ունի:
Նրա  խոսքով՝  Դաշնակցությունը  սերտ  համագործակցության  մեջ  է  ԱՀ  իշխանությունների  հետ:
«ԱՀ   նախագահի   հետ   հանդիպմանը  քննարկել  ենք  ՀՅԴ  անցյալին, ներկային   և  ապագային   վերաբերող  մի  շարք  հարցեր: Վստահեցնում  եմ, որ  մեր  համագործակցությունը, առաջադրած   ծրագրերը   միշտ  էլ    պիտի  լինեն  Արցախի   իշխանություններին  համահունչ:  Արցախն  ըստ  պատշաճի կարևոր  շրջափուլ   է  մտնում 2020  թվականի  ընտրություններին  պատրաստվելու  համար:Մենք փափագում  ենք, որ    Դաշնակցությունն  Արցախի   կառույցով և  համահայկական   ուժերով զորավիգ  կանգնի  ԱՀ քաղաքական, տնտեսական, ներդրումային  և  այլ  ուղղություններին: Այս  ժողովով մեր  համահայկական  բոլոր   կառույցների  ներկայացուցիչներով  ևս  մեկ  անգամ   հաստատեցինք, որ    մենք  պայքարելու  ենք   Արցախի  ինքնորոշման  և   ժողովրդի  տնտեսական  վիճակը   բարելավելու  համար:  Բոլորս  պետք  է  գիտակցենք, որ  Արցախը  համայն  հայությանն  է»,-մասնավորապես  ասել է  ՀՅԴ Բյուրոյի  ներկայացուցիչը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Search